Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 689-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, խորքային հորն անհատույց, անորոշ ժամկետով հանձնել Արտաշատ ՋՕԸ-ին՝ համայնքի ոռոգման ցանցն ընդլայնելու նպատակով:
2. Նշված խորքային հորը գտնվում է Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի տարածքի հետևյալ կոորդինատներում․
X=390 57ՙ 39,6ՙՙ Y=440 36ՙ 30,9ՙՙ H=896մ
3.Հորատանցքի 90.0մ խորությունում տեղադրված է ЭЦВ -10-65-65 մակնիշի խորքային պոմպ՝ 16,6 լ/վ արտադրողականությամբ:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|