Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով «ԷԼԱՐԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ա․ Մակարյանի 18/09/2025 թվականի N ՃՀԱ/226/31854-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, «ԷԼԱՐԹ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,75278 հա մակերեսով, 03-032-0110-0046 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարան կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: