Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Դալար համայնքի ավագանու 2020թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման 3․4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գ․Բադալյանի 29․09․2025 թվականի թիվ Ք-12695 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի, Դալար գյուղի Կոմիտասի փողոց 57 հասցեում գտնվող, 03-032-0026-0049 կադաստրային ծածկագրով, Գեղամ Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,03012 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության,խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, 308.85քմ ներքին մակերեսով առևտրի սրահից 144,86 քմ մակերեսով շինության նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ որպես բնակելի տուն։
2․Գ․Բադալյանը հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու և շենք-շինությունների նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 103578 (մեկ հարյուր երեք հազար հինգ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ, որից հողամասի համար՝ 301,2 ՀՀ դրամ յուրաքանչյուր 1քմ հողամասի համար 100 դրամ (301,2քմx100դրամ=30120 դրամ), շինությունների համար 43458 ՀՀ դրամ յուրաքանչյուր 1քմ-ի համար 300 դրամ (144,86քմ x300 դրամ=43,458 դրամ) և միանվագ վճար 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
3․0,3012հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:
4.Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
5.Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Արամ Ավետիսյանին։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։