Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն և Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 92-Ա որոշումներով և հաշվի առնելով Գ․Սարգսյանի 17/09/2025 թվականի Ք-12112 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոց 44/3 հասցեում գտնվող, 03-001-0060-0106 կադաստրային ծածկագրով 0,0084հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, 72,4քմ ընդհանուր մակերսով հասարակական նպատակային նշանակության շինությունների նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես բնակելի տան։
2․0,0084հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և 72,4քմ մակերեսով շինությունների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Գ․Սարգսյանը Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 60 120 (վաթսուն հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ, որից միանվագ վճար 30000 (երեսուն հազար) դրամ և յուրաքանչյուր 1քմ մակերեսով շինության համար՝ 300 ՀՀ դրամ (72,4քմ x 300դրամ = 21720/ դրամ), 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ (84քմ x 100 դրամ=8400 ՀՀ դրամ)։
3․Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։
4․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արամ Ավետիսյանին:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։