Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 11-րդ հավելվածում 25-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ՀՏԶՀ) միջև 2025 թվականի մայիսի 30-ին կնքված WAFT-AT-04/5 պայմանագրով գույքի ձեռքբերմամբ պայմանավորված (Ինքնաթափ մեքենա, քանակը՝ 1 հատ, մոդելը՝ Dongfeng KS DEFH3330A80 , գինը՝ 32 232 000/երեսուներկու միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար/ՀՀ դրամ)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|