Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Ժուլետա Գրիգորյանի 27.01.2025 թվականի թիվ Տ-1017 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր տալ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ե.Կարապետյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց գործող 43քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։