Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «Արտշատ Էկո Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Իննա Կագրամանյանի 24.047.2025 թվականի թիվ Տ-9339 հայտը՝ որոշում եմ.
1․«Արտշատ Էկո Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Սամվել Հակոբյան փողոցի թիվ 104 հասցեում գործող 1452.4 քմ մակերեսով օբյեկտում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։