Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի ավագանու 12 հոկտեմբերի 2022 թվականի՝ «Արտաշատ համայնքի վարչական տարածքում աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճար հաշվարկելը, այդ վճարի գանձումը համայնքի բյուջե «Արտաշատ-կոմունալ սպասարկում» ոչ առևտրային կազմակերպությանը վերապահելու մասին թիվ 219-Ա որոշումը» 1-ին կետից հետո լրացնել 1.1 կետով՝
«1.1.» Հավաքագրումներն իրականացնել պայմանագրային աշխատակիցների միջոցով՝ վճարելով ամսական հավաքագրված գումարի 13 տոկոսի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |