Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արմինե Ներսիսյանի / 11.04.2022 թվականի թիվ Ն-1827/ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավիթ Մալխասյանի եղբայրը՝ Համլետ Մալխասյանը, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով համարվում է գտնվելու վայրն անհայտ զինծառայող / հիմք՝ ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման թիվ 1270/ԶՆԲ, 24.03.2021թվականի տեղեկանք/ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
,,Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի սան Դավիթ Արմենի Մալխասյանին /ծնված 03.05.2018 թվականին/ տալ տեղական վճարների գծով 100 %- ի չափով նվազեցման արտոնություն՝ ս/թ մայիսի 1-ից մինչև դպրոց հաճախելը:
|