Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, 213-րդ և 216-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով և հաշվի առնելով «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերության 23/07/2024թ․ Տ-10136 և 22/08/2024թ․ Տ-11699 գրությունները՝ համայնքի ավագանին որոշում է 1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող՝ 03-074-0237-0019 կադաստրային ծածկագրով՝ 0,01796 հա մակերեսով և 03-074-0233-0012 կադաստրային ծածկագրով՝0,01416 հա մակերեսով էներգետիկայի, կապի,տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով/կամավոր սերվիտուտ/,՝5/հինգ/ տարի ժամկետով, տրամադրել «ՍՊԱՅԿԱ»ՍՊ ընկերությանը։
2․Յուրաքանչյուր հողամասի՝ սահմանափակ օգտվելու իրավունքով/կամավոր սերվիտուտ/տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 100 000/մեկ հարյուր հազար/-ական ՀՀ դրամ։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանի։ |