Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 23-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթներ կազմակերպելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով․
Նարեկ Գալստյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի նախագահ,
Արսեն Եփրեմյան-աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ,
Արամայիս Բադալյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
Նունե Հովհաննիսյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
Համլետ Շահնազարյան-Արտաշատ համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
Հովիկ Հովակիմյան-Արտաշատ համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
Խորեն Հովակիմյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ։
2. Հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանին։
3․ Հանձնաժողովի կազմից արձանագրող նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյանին:
4. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 07-ի «Հայաստանի Հանրապետության և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 65-Ա որոշումը:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |