Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բերքանուշ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 2/փ-152 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի մայիսի 29-ի թիվ 01/03565-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղում գտնվող 03-025-0019-0029 կադաստրային ծածկագրով 0,35 հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի գոտևորման նախագծում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |