Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի, Պ․ Սևակի փողոց 97 և Պ․ Սևակի փողոց 99 հասցեներում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի, Պ․ Սևակի փողոց 97 հասցեում գտնվող 03-021-0140-0020 կադաստրային ծածկագրով 0,11 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 1 343 100 /մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ։
լոտ 2 - Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի, Պ․ Սևակի փողոց 99 հասցեում գտնվող 03-021-0140-0019 կադաստրային ծածկագրով 0,11 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 1 343 100 /մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ։
2.Օտարումը կազմակերպել մեկ օրացուցային տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |