Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները համատեղության կարգով ժամանակավորապես դնել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-54, աշխատավայրը՝ Արտաշատ համայնք Մրգավետ բնակավայր)՝ Աշոտ Մեսրոյանի վրա՝ 2025 թվականի մայիսի 14-ից, վճարելով աշխատավարձերի տարբերությունը:
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Գուլգուլյանին և ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: