Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով 29․09․2022 թվականի Յուրիկ Շմավոնյանի թիվ Շ-6179 դիմումին. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղում գտնվող 03-091-0014-0073 և 03-091-0014-0068 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի ջրովի վարելահող հողամասերը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունքով՝ գործունեությունն ընդլայնելու նպատակաով օտարելու Արտաշատ համայնքի, Վերին Արտաշատ գյուղում գտնվող 03-091-0014-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատերեր՝ Յուրիկ Ռուշանի Շմավոնյանին /ծնված 26.07.1964թ.-ին/ և Սուրիկ Ռուշանի Շմավոնյանին /ծնված 07.02.1962թ.-ին/:
2. Հողամասերի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով:
3. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում: |