Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և Խաչիկ Հովհաննիսյանի միջև 16․09․2005 թվականին կնքված պայմանագրի 2․11 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 23․02․2024 թվականի թիվ Ե-933 գրությունը և Խաչիկ Հովհաննիսյանի 01․04․2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Գայի փողոցների հատման մասում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով հողամասի՝ 16․09․2005 թվականին կնքված վարձակալության պայմանագրի 2․5 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 136700 /մեկ հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 01-ից։ |