Ղեկավարվելով "Գույքահարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և "Հողի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Արտաշատ համայնքի բնակչուհի 3-րդ խմբի հաշմանդամ Ռոզա Հախնազարյանն ապրում է իր 2-րդ խմբի հաշմանդամ դստեր հետ սոցիալական ծանր պայմաններում և ընդառաջելով նրա խնդրանքին. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ Արտաշատ համայնքի Աթարբեկյան փողոցի թիվ 153 տան բնակչուհի Ռոզա Հախնազարյանին տալ շինության գույքահարկի արտոնություն 44 892 (քառասունչորս հազար ութ հարյուր իննսուներկու) դրամի և հողի հարկի արտոնություն 8 433 (ութ հազար չորս հարյուր երեսուներեք) դրամի չափով, ընդամենը 53 325 (հիսուներեք հազար երեք հարյուր քսանհինգ) դրամ: |