Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Արտաշատ համայնքի աշխատակազմում պահպանվող, Արտաշատ համայնքի սեփականություն համարվող 2019 թվականի արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |