Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 65-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 23-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետությանը և Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթներ կազմակերպելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով․

Վարդան Այվազյան  -  Արտաշատ համայնքի գլխավոր ճարտարապետ, հանձնաժողովի նախագահ,
Կարեն Պողոսյան - Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,    հանձնաժողովի անդամ,
Արամայիս Բադալյան -Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության                                        բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,                                                                   

Արարատ Գոլեցյան -   Արտաշատի համայնքապետարանի  աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ,                                            հանձնաժողովի  անդամ,

Համլետ Շահնազարյան -  Արտաշատ համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,
Հովիկ Հովակիմյան  -  Արտաշատ համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ։

2. Հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել Արտաշատ համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդան  Այվազյանին։

3․ Հանձնաժողովի կազմից արձանագրող նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյանին:

4. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու  2022 թվականի մայիսի 11-ի N 116-Ա որոշումը:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner