Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 09-ի N 270-Ա որոշումը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 16-ի թիվ Ե-179 գրությունը և <<Բերնար>>ՓԲ ընկերության տնօրենի 2024 թվականի մարտի 15-ի թիվ Տ-4186 դիմումը` որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզի Դալար գյուղական համայնքի և <<Բերնար>> ՍՊ ընկերության միջև 13․09․2000 թվականին կնքված N:5/2000 անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 5․1-րդ կետով սահմանված ամսական վարձավճարը՝ 40 (քառասուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, փոփոխել՝ ամսական վարձավճար սահմանելով 194360 (մեկ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
2․ Պայմանագրում նշված մյուս կետերը մնում են անփոփոխ։
3․ Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ նոտարական գրասենյակում կնքել Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (Համաձայնագիր)։
4․ Համաձայնագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները ենթակա են պետական գրանցման։
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։