Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Արամ Մելքոնյանի 31.10.2024 թվականի թիվ ՇԹԴ/223/2050-24 դիմումը, որոշում եմ․
1.Արամ Մելքոնյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղի Մ. Մաշտոցի փողոց 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-027-0017-0006 կադաստրային ծածկագրով հողամասում` երկհարկանի բնակելի տան և քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/, նախագծի փոփոխություն:
2.Արամ Մելքոնյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: