Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արմեն Վարդանյանի ներկայացուցիչ Աշխեն Մեսրոպյանի 26.10.2025 թվականի ՃՀԱ/254/35522-25 հայտը՝ որոշում եմ․
1․Արմեն Վարդանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Թ․ Սարգսյան փողոց 2/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0048-0028 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արմեն Վարդանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: