Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրել աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն:
2. Կազմակերպությունների հետ կնքել աղբահանության ծառայությունների մատուցման անհատույց պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |