Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ընդառաջելով Ա. Գրիգորյանի 28․09․2022 թվականի թիվ Գ-6130 դիմումին. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Ա. Մինասյան փողոց թիվ 111/1 հասցեում գտնվող 03-074-0765-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,01028 հա մակերեսով հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով` գնման նախապատվության իրավունքով օտարելու Արտաշատ համայնքի, Շահումյան գյուղի, Մինասյան փողոց 111 հասցեում գտնվող 03-074-0036-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի սեփականատեր՝ Արտյոմ Բարիսի Գրիգորյանին /ծնված 13.08.1979 թվականին, անձնագիր AS0493846, տրված 31.01.2019 թվականին/:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային 100% -ի արժեքի չափով:
3. Օտարումը կազմակերպել 2022 թվականի ընթացքում: |