Այսօր: Ուրբաթ, 5 Հուլիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 209-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության «Տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 462-րդ կետի «ա» ենթակետը և ընդառաջելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի տնօրեն Է․ Խանզադյանի 17/06/2024 թվականի Տ-8471 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 

1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կ․ Մարքսի փողոց 13/2 հասցեում գտնվող, 03-001-0057-0272 կադաստրային ծածկագրով 0,00083հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատաման իրավունքով տրամադրել «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին՝ 5/հինգ/ տարի ժամկետով՝ թերթի կրպակ տեղադրելու նպատակով։

2․  ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 24/6 հասցեում գտնվող, 03-001-0029-0001 կադաստրային ծածկագրով 0,00083հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին՝ 5/հինգ/ տարի ժամկետով՝ թերթի կրպակ տեղադրելու նպատակով։

3․Հողամասերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանել՝ 56 725 /հիսունվեց հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.39 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner