Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ, 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, 102-րդ հոդվածով և հաշվի առնելով շինարարական աշխատանքների ավարտը՝ որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Դիմիտրով համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 11-ի N 4 որոշումը: 2. 2025 թվականի հոկտեմբերի 15-ից սկսել «Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքները: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |