Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022թվականի փետրվարի 26-ի «Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 06.06.01.52 գործառնական դասակարգման /բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում / 5113 հոդվածը պակասեցնել 22300000/քսաներկու միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամով.
1.2 09.01.01.55 գործառնական դասակարգման / արտադպրոցական կազմակերպությունների հիմնանորոգում / 5113 հոդվածն ավելացնել 12000000 /տասներկու միլիոն/ ՀՀ դրամով.
1.3 04.02.04.51 գործառնական դասակարգման /ոռոգման ցանցի կառուցում/ 5511 հոդվածը ավելացնել 10300000/տասը միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: