Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «Սիս և Արարատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմենակ Մեջլումյանի 24.07.2025 թվականի թիվ Տ-9338 հայտը՝ որոշում եմ․
1․ «Սիս և Արարատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 11 հասցեում գործող 225.4 քմ մակերեսով օբյեկտում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։