Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝ 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենք- շինությունների կառուցման, վերակառուցման արդիականացման ամրացման և արտաքին տեսքի փոփոխության, շինարարության թույլտվության տրամադրման համար. 2. Արտաշատ քաղաքային բնակավայրում տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |