Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 241641, /ծածկագիր՝ 03142LPKVPC3, 03142KMWKRBZ/ և Գ․Հովհաննիսյանի 26/05/2025 թվականի Ք-6690 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, Գագիկ Հովհաննիսյանին 1/2, Վարդուհի Լևոնյանին 1/6, Վանուշ Հովհաննիսյանի 1/6, Շուշանիկ Հովհաննիսյանի 1/6 բաժնային սեփականության իրավունքով պատկանող 03-027-0038-0013 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,1680 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Բուրաստան, Արտաշատյան խճուղի, 12 բնակելի տուն, երկրորդ հատվածին՝ 0․0130հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Բուրաստան, Արտաշատյան խճուղի, 12/1 հողամաս։
2․Գ․Հովհաննիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։