Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բնակչության բռնի տեղահանման հանգամանքը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎճԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 282-Ա որոշման 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերը «դ» ենթակետերից հետո լրացնել «ե» ենթակետերով՝ «ե. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և Արտաշատ համայնքում բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար:»: 2.1-ին մասի 5-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել «դ» ենթակետով՝ «դ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և Արտաշատ համայնքում բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար:»: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հոկտեմբերի 2-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |