Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-016-0141-0020 կադաստրային ծածկագրով 2,11 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (գյուղատնտեսական այլ) հողամասը մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասերի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4. Մրցույթը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |