Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 131772 /ծածկագիր՝ 03059SMKQJFN/ Դ.Նազարյանի 18/09/2024 թվականի Ք-13022 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Դանիել Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-059-0098-0024 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մխչյան, 20-րդ փողոց, 26 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Դ.Նազարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։