Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանին- Իրականացնել համայնքում պատմամշակութային հուշարձանների գույքագրման աշխատանքները։
- Հսկողություն իրականացնել համայնքի գյուղական բնակավայրերում ապօրինի շինարարության նկատմամբ։
- Արագ արձագանքել համայնքի դպրոցների վերանորոգման վերաբերյալ ուղղված գրություններին։
- Վարչական ղեկավարների հետ համատեղ համայնքի գյուղական բնակավայրերի փողոցները մաքրել գոմաղբից և շինարարական աղբից։
- Արտաշատ համայնքի գյուղական բնակավայրերի փողոցներում կազմակերպել խճապատում, որտեղ նախատեսված չէ ասֆալտապատում։
- Իրականացնել հսկողություն գյուղատնտեսական և արոտավայրերի հողերի չափագրման աշխատանքների կազմակերպմանը։
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին – Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ Սուրբ Զատիկի միջոցառումը իարկանացնելու համար։
- Ներկայացնել տեղեկատվություն մանկապատեզներում իրականացված ստուգայցների արդյունքների վերաբերյալ ։
Սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ Աննա Հովհաննիսյանին - ԼՂՀ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կազմակերպել հանդիպումներ, արձանագրել բողոքները և գանգատները։
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանին – Համայնքի բնակավայրերի կանաչապատման գոտիների ճշտման նպատակով շրջաբերական ուղարկել վարչական ղեկավարներին։
Արտաշատ համայնքի «Բարեկարգ Արտաշատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտյոմ Ստեփանյանին – Կազմակերպել գարնանային կանաչապատման աշխատանքներ համայնքի բնակավայրերի ղեկավարների հետ։
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին – Խիստ հսկողություն իրականացնել համայնքում կատարվող փոսալցման,, գծանշանների աշխատանքներին։
- Ամենօրյա հսկողություն իրականացնել բազմաբնակարան շենքերի մուտքերի և նկուղների վերանորոգման աշխատանքների և համայնքի լուսավորության անխափան աշխատանքներին։ |