Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ծատուրյանի 11․04․2025 թվականի թիվ Տ-4859 դիմումը՝ որոշում եմ․
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ծատուրյանին Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 49ա, Օգոստոսի 23-ի և Մխչյան փողոցների խաչմերուկին կից 0,76քմ մակերեսով տարածքներում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմակերպելու զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի բացօթյա վաճառք։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։