Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.2023 թվականի համար սահմանել Արտաշատ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |