Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (բանալի՝ 254838, ծածկագիր՝ 03262DREKP67) և Վ․ Հակոբյանի 20/06/2025թ․ Ք-7848 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մասիս գյուղի 8-րդ փողոց, 8/1 հասցում գտնվող, 03-057-0023-0018 կադաստրային ծածկագրով և Մասիս գյուղի 8-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող, 03-057-0023-0024 կադաստրային ծածկագրով, Վիրապ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը միավորել որպես մեկ գույքային միավոր և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մասիս, 8-րդ փողոց, 2/1 հողամաս։
2․Միավորված անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Վ․Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։