Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 342
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 87-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՓԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՎԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՐԲԱՆՑՔ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածով և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հավելվածի 2.2–րդ բաժնի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը,  Դվին բնակավայրի վարչական ղեկավար Ա.Ավետիսյանի 07.04.2025 թվականի գրությունը և 10.04.2025 թվականին անցկացված հանրային լսման արձանագրությունը,  հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դվին բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցին հարակից նրբանցքն անվանակոչել Ազգային հերոս Զորավար Անդրանիկի անվամբ՝ «Զորավար Անդրանիկի փողոց 1-ին նրբանցք»:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner