Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշումը, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատ համայնքի միջև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված թիվ 24/ՍՆԿ-1 պայմանագրի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված թիվ 1, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատ համայնքի միջև 2024 թվականի մայիսի 3-ին կնքված թիվ 24/Ա-1պայմանագրի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված թիվ 2 համաձայնագրերը, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատ համայնքի միջև 2024 թվականի դեկտեմբերի 12-ին նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման ծախսերի համար անհատույց պետական աջակցության թիվ 1պայմանագիրը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1)37.04.00 գործառական դասակարգման /պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրվող սուբվենցիա/ 900415002584 գանձապետական եկամտային հաշիվը պակասեցնել 92 523 034 /իննսուներկու միլիոն հինգ հարյուր քսաներեք հազար երեսունչորս/ՀՀ դրամով.
2)28.50.00 գործառական դասակարգման/ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 179 694 000/մեկ հարյուր յոթանասունինը միլիոն վեց հարյուր իննսունչորս հազար /ՀՀ դրամով.
3)11.01.02.51գործառական դասակարգման / վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 87 170 966 /ութսունյոթ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար ինը հարյուր վաթսունվեց /ՀՀ դրամով.
4) 09.05.01.52 գործառական դասակարգման/արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների հիմնանորոգում և վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 8 000 000 /ութ միլիոն / ՀՀ դրամով.
5)09.05.01.51 գործառական դասակարգման/ արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 7 000 000 /յոթ միլիոն /ՀՀ դրամով.
6)09.05.01.51 գործառական դասակարգման/ արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 000 000 /մեկ միլիոն / ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման 1-ին , 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |