Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոց 21/4 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոց 21/4 հասցեում գտնվող՝ 03-001-0039-0124 կադաստրային ծածկագրով, 0,062հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 3 200 000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |