Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Սուրեն Խանգելդյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 01.07.2025 թվականի ՃՀԱ/245/23492-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Նաիրա Սաֆարյանին, Սուրեն Խանգելդյանին և Արսեն Խանգելդյանին տրամադրել Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Վ. Սարգսյան փողոց 23 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-091-0064-0012 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակով բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Սուրեն Խանգեյդյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: