Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Հարություն Պողոսյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Եղիազարյանի 24.06.2025 թվականի թիվ ՇԹԴ/224/11746-25 դիմումը, որոշում եմ․
1.Հարություն Պողոսյանին և Ռուզաննա Պողոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի Հ․ Սահյան փողոց 8 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-026-0051-0011 կադաստրային ծածկագրով հողամասում՝ ձեղնահարկով բնակելի տան, ավտոտնակի և ամառային խոհանոցի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Հարություն Պողոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: