|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 սեպտեմբերի 2022 թվականի N 201-Ա |
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ՄԽՉՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
- Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի, Մխչյան գյուղի վարչական տարածքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթային կարգով վարձակալությամբ հողամասեր տրամադրելու՝ լոտ 1՝ 03-059-0305-0006 ծածկագրով 0.65418 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահող, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 50000 (հիսուն հազար) դրամ: լոտ 2՝ 03-059-0278-0012 ծածկագրով 1.46886 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահող, տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանել՝ տարեկան 60000 (վաթսուն հազար) դրամ:
- Վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
|
Կողմ -16 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -8 ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|