Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 6-րդ հավելվածում 227-րդ տողի լրացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ՀԵՆՐԻ-ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 20.10.2023 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-23/75-1» ծածկագրով պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ (աղբամաններ՝ 30 հատ, միավորի գինը՝ 41 250(քառասունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ)՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|