Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, հաշվի առնելով Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 9 տան բնակչուհի Անուշ Սենիկի Մանուկյանի՝ 05 հունիսի 2025 թվականի թիվ Ք-7166 դիմումը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Անուշ Սենիկի Մանուկյանին՝ միակողմանի ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող որդու՝ Արթուր Սերյոժայի Հովակիմյանի (ծնվ.07.08.2011թ.) վիրահատության համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |