Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Ռուբիկ Անտոնյանի 14.06.2023թ․ Ք-7348 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-029-0123-0055 կադաստրային ծածկագրով 0,01580 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, 03-029-0123-0009 կադաստրային ծածկագրով 0.337 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի համասեփականատեր Ռուբիկ Անտոնյանին:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 18723 (տասնութ հազար յոթ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |