Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 12 սեպտեմբերի 2023 թվականի N 155-Ա, 06 դեկտեմբերի 2023 թվականի N 224-Ն և 11 սեպտեմբերի 2024 թվականի N 252-Ա որոշումները՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց 1 հասցեում գտնվող, <<ԱՐՏԱՍ-ՎԵՐԱԾՆՈՒՆԴ-1>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0178-0059 կադաստրային ծածկագրով հողամասի /որից 0.00304 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամաս, իսկ 0,59696հա մակերեսով հողամասը հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողամաս/ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի, իսկ շինությունների նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության։
2.Ս․ Առուստամյանը շինությունների նպատակային նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 524 220 /հինգ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ, որից միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ դրամ և յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 300 ՀՀ դրամ / 1 647,4քմ x 300դրամ = 494 221/ դրամ։
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։