Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի վարչական շենքում նախատեսված շինարարական աշխատանքները, մարզումների բնականոն իրականացումն ապահովելու նպատակով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատանքներն ու մարզումները, մինչև շինարարական աշխատանքների ավարտը, ժամանավորապես տեղափոխել և իրականացնել «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ-ին պատկանող մարզադահլիճում և անձնակազմի համար հարմարեցված տարածքներում։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |