Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, ուսումնասիրելով Ա․Գրիգորյանի լ/ա Գ․Կնյազյանի 03/04/2025 թվականի N ՃՀԱ/235/12403-25 հայտը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքաում գտնվող, Արայիկ Հայրապետի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 2,78038հա մակերեսով, 03-001-0601-0026 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսության կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |