Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Աշոտ Հարությունյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 23.06.2025 թվականի ՃՀԱ/235/22487-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Աշոտ Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծ․ Իսակովի փողոց 47ա շենք 32 բն․ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0073-0008-001-032 կադաստրային ծածկագրով հողամասում բնակարանի վերակառուցման՝ գրասենյակի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Աշոտ Հարությունյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: